08/11/2010 09:37
Ադրբեջանի իշխող կուսակցությունը հաղթում է ընտրություններում
Ադրբեջանի իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը հաղթանակ է տանում խորհրդարանական ընտրություններում` ապահովելով Միլի Մեջլիսում 71 տեղ: Այս մասին, համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի, հայտարարել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազաիր Պանախովը:
Ներկայացնելով ընտրությունների նախնական արդյունքները` Պանախովը նաև նշել է, որ առավելագույն ձայն ապահոված թեկնածուներից 40-ը անկախ թեկնածուներ են, իսկ 11-ը այլ կուսակցություններ են ներկայացնում:
ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ ըստ նախնական հաշվարկների, 4946588 գրանցված ընտրողներից քվեարկել են 2480205-ը: