08/11/2010 10:11
Վրաստանցիները «Պատվո գիրք» կգրեն` երկրի ցանկալի ապագան
2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձություններին նվիրված բողոքի ակցիան նախօրեին անց է կացվել Վրաստանի մայրաքաղաքում առանց միջադեպերի:
Ակցիայի ընթացքում, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, հավաքված ժողովրդին բաժանվել են թերթիկներ, որտեղ նրանք պետք է գրանցեն երկրի ապագայի վերաբերյալ իրենց ցանկությունները: Ըստ ակցիայի կազմակերպիչների` վերջում այդ թերկիկներից գիրք է կազմվելու`այսպես կոչված «Պատվո գիրք»:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ նոյեմբերի 7-ին Վրաստանի իշխանությունները ցրեցին Թբիլիսիի կենտրոնում անցկացվող բազմամարդ բողոքի ցույցը:
«Իշխանությունները ցեղասպանություն իրագործեցին սեփական ժողովրդի նկատմամբ, և դրա համար ժողովուրդը նրանց կդատի», - ասել է Վրաստանի ընդդիմադիր առաջնորդներից Էկա Բեսելիան: Ըստ նրա, նոյեմբերի 25-ին Թբիլիսիում կանցկացվի «մեծ ժողովրդական հավաք», որը կդառնա Սահակաշվիլու ռեժիմի վերջի սկիզբը: