08/11/2010 16:53
Գ.Հարությունյան.. Հայ-թուրքական բանակցություններ կան նաև այսօր
Հայ-թուրքական դիվանագիտությունը միշտ էլ եղել է, բանակցություններ, հանդիպումներ ու քննարկումներ կան նաև այսօր: Այս մասին ասուլիսում ասաց «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին փուլը, ինչպես ասաց Հարությունյանը, ավարտվել է հօգուտ Հայաստանի, քանի որ միջազգային հանրությունն իմացավ, որ Հայաստանը հուսալի գործընկեր է` ի տարբերություն Թուրքիայի:
«Եթե սկսվի գործընթացի երկրորդ փուլը, որը հնարավոր է, ապա պետք է հիշենք ասացվածքը, որ մի գետը երկու անգամ չեն մտնի: Սա կլինի նոր իրողություն այդ գործընթացում, կլինի ուժերի նոր հարաբերակցություն: Սակայն այս դեպքում Հայաստանն ավելի շատ համախոհ երկրներ կունենա, քան նախկինում»,- ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրենը: