08/11/2010 09:29
Իսրայելը կոչ է անում ԱՄՆ-ին ուժով սպառնալ Իրանին
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին անարդյունավետ ճանաչել տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը, հայտարարելով, որ միայն ուժի կիրառման սպառնալիքը կարող է Իրանին ստիպել դադարեցնել միջուկային զենքի ստեղծումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Reuters-ին:
«Տնտեսական պատժամիջոցները բարդացնում են Իրանի կյանքը, սակայն չկա որևէ ազդակ, թե իսլամական ռեժիմը մտադիր է դադարեցնել իր միջուկային գործունեությունը», - հայտարարել է Իսրայելի վարչապետը` Նոր Օրլեանում ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ:
«Միակ միջոցը երաշխավորված լինելու, որ Իրանը չի ստեղծի միջուկային զենք` Իսլամական պետությանը համոզելն է, որ նրա հանդեպ ռազմական ուժ կկիրառվի, եթե վերջինս չդադարեցնի միջուկային մրցավազքը», - ասել է Բ.Նեթանյահուն: