08/11/2010 17:01
Լևոն Արոնյանը շրջանցեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին
Միխայիլ Տալի հուշամրցաշարում գերազանց մեկնարկած Լևոն Արոնյանը կրկին ավելացրել է վարկանշային միավորների քանակը և այսօրվա դրությամբ 2809,1 ցուցանիշով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում նորվեգացի Մագնուս Կառլսենն է` 2812,0 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (2808,4):
Վլադիմիր Կրամնիկը, ով մոսկովյան մրցաշարում առայժմ այնքան էլ հաջող չի հանդես գալիս, իր ակտիվում 2790 միավոր ունի և ընթանում է չորրորդ տեղում: Նրան հաջորդում են Ալեքսանդր Գրիշչուկը (2775,3) և Վեսելին Տոպալովը (2774,8):
Հուսանք, որ Լևոն Արոնյանը կշարունակի վստահ խաղալ Տալի հուշամրցաշարում և կբարելավի իր ցուցանիշները: