08/11/2010 11:29
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կխաղան Թուրքիայում
ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի 2-ին Թուրքիայի Հաթայ քաղաքում սկսվող աշխարհի կանանց առաջնության մասնակիցների վերջնական ցուցակը:
Նոկաուտ համակարգով անցկացվելիք մրցաշարում հանդես կգան Հայաստանի երկու ուժեղագույն շախմատիստուհիները` գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը: Անդրանիկ փուլում Մկրտչյանը կհանդիպի Ժան Սիաովենի (Չինաստան), Դանիելյանը` Տատյանա Շադրինայի (Ռուսաստան) հետ:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, Հաթայում ելույթ կունենան ևս երկու հայ շախմատիստուհիներ` գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը (Ֆրանսիա) և միջազգային վարպետ Դինա Կագրամանովան (Կանադա): Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար գրոսմայստերներ Քրիստինա Ադելա-Ֆոյշորը (Ռումինիա) և Նանա Ձագնիձեն (Վրաստան):