08/11/2010 15:09
Հայ հովվի սպանության հարցը պետք է արծարծել միջազգային ատյաններում
«Հայաստանի դատախազությունը, քրեական գործ հարուցելով, արել է այն, ինչ պետք է աներ։ Այլ հարց է այն, որ դրա իրագործման մեխանիզմները բավականին մշուշոտ են։ Միակ ճանապարհը միջազգային ատյաններում հարցն արծածելն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանությանը, ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Հրայր Կարապետյանը հիշեցրեց, որ Մանվել Սարիբեկյանը կտտանքների արդյունքում է սպանվել:
«Մենք պետք է պահանջենք այնտեղ գտնվող կենդանի հայ գերիների վերադարձը: Փոխանակում նշանակում է` բոլոր գերիները պետք է հանձնվեն հակառակ կողմերին»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը: