08/11/2010 18:35
Վրաստանում ուրան իրացնելու գործով ձերբակալվել է Գարիկ Դադայանը
Էլեկտրոնային մի շարք լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ ընթացիկ տարվա մարտ ամսին Վրաստանի հատուկ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ, որոնք փորձել են Վրաստանի տարածքում գերհարստացված ուրան իրացնել:
Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցության շրջանակներում, ս.թ. ապրիլին, ՀՀ-ում Ազգային անվտանգության մարմինների կողմից վերոնշյալ գործարքին առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Գարիկ Դադայանը: Ներկայումս վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 215 հոդվածի 2-րդ մասով` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգություն հատկանիշով: Այս մասին հայտնում են ԱԱԾ լրատվական վարչությունից:
«Վերոհիշյալ հանցագործության բացահայտման ընթացքում Հայաստանի և Վրաստանի հատուկ ծառայությունների միջև իրականացվել է սերտ համագործակցություն», - նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ: