08/11/2010 11:44
Զավեն Անդրիասյանը բարձրացրեց իր վարկանիշը
Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր, 275 մասնակիցների մեջ գրավել 11-րդ տեղը և 18 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը:
Մեծ հաջողության է հասել նաև պատանի շախմատիստ, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանը: Նա վաստակել է 6 միավոր, 30 կետով բարձրացրել իր էլոն և երկրորդ անգամ լրացրել միջազգային վարպետի նորման:
7,5 միավորով առաջին մրցանակը նվաճել է գրոսմայստեր Էլթաջ Սաֆարլին (Ադրբեջան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: