08/11/2010 17:10
Զավեն Անդրիասյանը պարտության մատնեց Պավել Պոնկրատովին
Բելգորոդում սկսվել է նոկաուտ համակարգով անցկացվող Ռուսաստանի 2010 թ. գավաթի խաղարկությունը, որին մասնակցում են նաև ընտրական մրցումներում աչքի ընկած օտարերկրյա շախմատիստները: Մրցախաղերը բաղկացած են 2-ական պարտիայից:
Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն առաջին տուրի առաջին պարտիայում պարտության մատնեց գրոսմայստեր Պավել Պոնկրատովին (Ռուսաստան): Այսօր կկայանա մրցախաղի երկրորդ պարտիան: Այս մասին հայտնում է armchess.am-ը: