09/11/2010 13:27
Լևոն Արոնյան. «Ինձ թվում էր, թե հիանալի դիրք ունեմ»
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը, ինչպես նշել ենք, ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցիչ Շահրիյար Մամեդյարովի հետ և 3 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Խաղից հետո, ըստ մրցաշարի պաշտոնական կայքի թղթակցի, մրցակիցները մեկնաբանել են պարտիան:
«Ինձ թվաց, որ ես պարզապես հիանալի դիրք ունեմ»,- f4 քայլից հետո ստեղծված իրավիճակին ժպիտով այսպիսի գնահատական տվեց հայ գրոսմայստերը:
«Այո, ինձ նույնպես թվաց, որ գերազանց դիրքում եմ»,- պատասխանեց Մամեդյարովը: