09/11/2010 11:15
Արոնյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 4-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Վաստակելով կես միավոր` նա իր միավորների թիվը հասցրեց 3-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, քանի որ մյուս բոլոր պարտիաներում նույնպես ոչ-ոքիներ արձանագրվեցին: Բորիս Գելֆանդը միավորը կիսեց Ալեքսանդր Գրիշչուկի, Սերգեյ Կարյակինը` Ալեքսեյ Շիրովի, Վան Հաոն` Պավել Էլյանովի, իսկ Հիկարու Նակամուրան` Վլադիմիր Կրամնիկի հետ:
Կարյակինը, Վան Հաոն, Մամեդյարովը, Նակամուրան և Գրիշչուկը 2,5-ական միավորով բաժանում են 2-6-րդ տեղերը: Կրամնիկն իր ակտիվում ունի 2, Գելֆանդը` 1,5, Էլյանովն ու Շիրովը` 0,5-ական միավոր:
Շահրիյար Մամեդյարով-Լևոն Արոնյան 0,5:0,5
1. d4 d5 2. c4 c6 3. Nf3 Nf6 4. Qc2 dxc4 5. Qxc4 Bf5 6. g3 e6 7. Bg2 Be7 8. O-O O-O 9. Rd1 Nbd7 10. e3 e5 11. Nc3 Qc7 12. h3 Rfe8 13. dxe5 Nxe5 14. Nxe5 Qxe5 15. e4 Be6 16. Qe2 Bb4 17. f4 Qa5 18. Be3 Rad8 19. Qf2 Rxd1+ 20. Rxd1 Bxc3 21. bxc3 Qa4 22. Rd4 Bc4 23. Qd2 c5 24. Rd8 Rxd8 25. Qxd8+ Qe8 26. Qd6 b6 27. e5 Qd7 28. Qb8+ Ne8 29. Qa8 Kf8 30. a3 Qd3 31. Bf2 Qd1+ 32. Kh2 Qc2 33. Kg1 Qd1+ 34. Kh2 Qc2 35. Kg1 1/2:1/2:
5-րդ տուր 10.11.2010
Ալեքսանդր Գրիշչուկ-Շահրիյար Մամեդյարով
Լևոն Արոնյան-Սերգեյ Կարյակին
Ալեքսեյ Շիրով-Հիկարու Նակամուրա
Պավել Էլյանով-Բորիս Գելֆանդ
Վլադիմիր Կրամնիկ-Վան Հաո