09/11/2010 15:54
Երկու ոսկե մեդալ` աշխարհի առաջնությունից
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված սամբոյի աշխարհի առաջնության մարտական սամբոյի մրցումներում 68 կգ քաշային, Եվրոպայի 2010 թ. առաջնության արծաթե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը գերազանց է հանդես եկել` պարտության մատնելով բոլոր մրցակիցներին և հռչակվելով աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ երկու օր առաջ մարզական սամբոյի 74 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել Աշոտ Դանիելյանը: Այսպիսով` Հայաստանի սամբոյի պատվիրակությունը 2010 թ. աշխարհի առաջնությունից այսօր Երևան կվերադառնա երկու ոսկե մեդալով: Այս մասին հայտնում են մարզաձևի հայաստանյան ֆեդերացիայից: