12/11/2010 11:48
Մամեդյարովը հավասարվեց Արոնյանին
Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հուշամրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարային աղյուսակի հետնապահի` Ալեքսեյ Շիրովի հետ: Այդ արդյունքի շնորհիվ նա իր միավորների քանակը հասցրեց 4-ի և շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում: Բայց հիմա արդեն հայ շախմատիստը միանձնյա առաջատար չէ. հաշվետու տուրում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը պարտության մատնեց Պավել Էլյանովին և միավորներով հավասարվեց Լևոն Արոնյանին:
Սերգեյ Կարյակինը, իր հերթին, ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի, Հիկարու Նակամուրան` Վան Հաոյի, Բորիս Գելֆանդը` Վլադիմիր Կրամնիկի հետ:
6-րդ տուրից հետո 4 շախմատիստներ` Կարյակինը, Գրիշչուկը, Նակամուրան և Վան Հաոն, իրենց ակտիվում 3,5-ական միավոր ունեն: Կրամնիկը վաստակել է 3, Գելֆանդը` 2, Էլյանովն ու Շիրովը` 1,5-ական միավոր:
Ալեքսեյ Շիրով-Լևոն Արոնյան 0,5:0,5
1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 O-O 8. c3 d5 9. exd5 Nxd5 10. Nxe5 Nxe5 11. Rxe5 c6 12. d4 Bd6 13. Re1 Qh4 14. g3 Qh3 15. Be3 Bg4 16. Qd3 Rae8 17. Nd2 Qh5 18. a4 Re6 19. axb5 axb5 20. Nf1 Bf5 21. Qd2 Bh3 22. Bd1 Qg6 23. Bc2 Qh5 24. Bd1 Qg6 25. Bc2 Qh5 26. Qd1 Bg4 27. Qd3 f5 28. Bd2 f4 29. Rxe6 Bxe6 30. Bd1 Qf7 31. Bc2 Qh5 32. Bd1 Qf7 33. Bc2 1/2:1/2:
7-րդ տուր. 12.11.10
Վլադիմիր Կրամնիկ-Շահրիյար Մամեդյարով
Պավել Էլյանով-Սերգեյ Կարյակին
Ալեքսանդր Գրիշչուկ-Ալեքսեյ Շիրով
Լևոն Արոնյան-Հիկարու Նակամուրա
Վան Հաո-Բորիս Գելֆանդ