15/11/2010 09:26
Փոփոխություններ Ֆրանսիայի կառավարությունում
Ֆրանսիայում հայտարարվել է նոր կառավարության կազմը: Այն ընթերցել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Կլոդ Գեանը:
Այսպես, իր պաշտոնն է լքել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Միշել Ալյո-Մարին:
Պաշտպանության նախարար Էռվե Մորենին փոխարինել է Ալեն Ժյուպեն:
Նախարարների հիմնական կազմը չի փոխվել: Մասնավորապես, իրենց պաշտոններին են մնացել Տնտեսության նախարար Քրիստին Լագարդը և Ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան ԼՂ հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է: