15/11/2010 10:32
Լեհաստանը խստացրել է պայքարը ծխելու դեմ
Լեհաստանում օրենք է ընդունվել, որը էականորեն սահմանափակում է հասարակական վայրերում ծխելը: Այսօրվանից հանրապետության տարածքում ծխելու ամբողջական արգելքը գործում է հիվանդանոցներում, դպրոցներում, կայարաններում, սպորտային և մշակութային կենտրոններում, խաղահրապարակներում և հանգստի վայրերում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սրճարաններն ու ռեստորանները, որոնք ունեն հյուրերի համար երկուսից ոչ պակաս սրահներ, կարող են նրանցից մեկը տրամադրել ծխողներին` նախապես ապահովելով սրահի մեկուսացումը և օդափոխությունը: Փոքր տարածքով հասարակական սննդի վայերերում պետք է ամբողջովին արգելվի ծխելը:
Օֆիսային շենքերում և հյուրանոցներում օրենքը թույլատրում է ստեղծել ծխելու համար նախատեսված հատվածներ: Համաձայն նոր կանոնների, սրահը պետք է նշվի հատուկ նշանով` սահմանազատված այլ սենյակներից և միջանցքներից, որպեսզի ծուխը չթափանցի շենքի այլ հատվածներ: