15/11/2010 10:10
Քննարկվել է Հայաստանի և Արցախի հետագա համագործակցությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունները, ընդգծելով, որ դա մեկ անգամ ևս փաստում է, որ հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, երկուստեք կարևորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: