15/11/2010 16:47
Ամերիկյան ԶԼՄ. ԱՄՆ-ը ծրագրում է դուրս բերել զորքը Աֆղանստանից
ԱՄՆ-ը պատրաստում է փուլային ծրագիր` Աֆղանստանում ռազմական առաքելությունն ավարտելու ուղղությամբ: Այդ ծրագրի որոշ մանրամասներ կքննարկվեն Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Այս մասին հաղրոդում է «Դոյչէ վելլե»-ն` հղում անելով ամերիկյան Washington Post թերթին:
Աղբյուրի փոխանցմամբ` նախատեսվում է, որ ԱՄՆ-ը իր ռազմական ստորաբաժանումները դուրս կբերի 18-24 ամսվա ընթացքում, այսինքն` մինչև 2014թ.:
Նկատենք, որ այս տեղեկությունները ամերիկյան թերթը հրապարակել է` հղում անելով իր իշխանական աղբյուրներին: