16/11/2010 10:05
Կասպից ծովի իրավական կարգավիճակը կքննարկվի Բաքվում
Նոյեմբերի 18-ին Ադրբեջանի մայրաքաղաքում իր աշխատանքները կսկսի մերձկասպյան երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները:
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է կարծիքներ փոխանակել Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ», - ըստ Նովոստի-Ղազախստանի, այս մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ասկար Աբդրախմանովը և հավելել, որ անդրադարձ կկատարվի նաև մերձծովյան երկրների համագործակցությանը, այդ թվում` անվտանգության ապահովման ոլորտում: