16/11/2010 12:01
Խռովություն Հաիթիում. կան զոհեր
Հաիթիում հազարավոր ցուցարարներ դուրս են եկել երկրի մեծությամբ երկրորդ քաղաք համարվող Կապ-Հյիթիենի փողոցները: Նրանք հրկիզել են ոստիկանության պահակակետեր և քարեր գցել իրավապաշտպանների ուղղությամբ` սպառնալով ոչնչացնել ՄԱԿ-ի առաքելության կայանները:
Ինչպես հայտնի է, երկրում բռնկվել է խոլերայի համաճարակ, որի տարածման մեջ մեղադրվում են Նեպալից ժամանած խաղաղապահները: Ինչպես հայտնում է Վեստի.ռու-ն, երեք շաբաթվա մեջ Հաիթիում խոլերայից արդեն հազարից ավել մարդ է մահացել:
ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով Agence France-Presse-ը, տեղեկացնում է, որ Հաիթիի հյուսիսում բախումներ են տեղի ունեցել տեղացիների և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջև, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: Վկաների պնդմամբ` խաղաղապահները կրակ են բացել տեղաբնիկների վրա:
ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչը խոստովանել է, որ զինվորներից մեկը իրականում կարկել է ցուցարարի ուղղությամբ, բայց դա արել է ելնելով «ինքնապաշտպանության անհրաժեշտությունից»:
Associated Press-ը `վկայակոչելով տեղական լրատվամիջոցները, հաղորդում է, որ խռովությունների ընթացքում կղզու առնվազն 12 բնակիչներ վնասվածքներ են ստացել, իսկ խաղաղապահների կազմից տուժածների մասին տեղեկություններ չկան: