16/11/2010 11:33
Իսրայելը հետաձգել է բնակավայրերի կառուցման շուրջ քննարկումը
Իսրայելի իշխանությունները հետաձգել են Արևմտյան Երուսաղեմում նոր բնակավայրերի կառուցման շուրջ քննարկումը: Այս ծրագիրն ընդգրկում է Երուսաղեմի Գիլո արվարձանի մոտ 130 բնակարանների շինարարություն` 1967թվականի սահմանագծից արևելք, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍը` մեջբերելով «ՈՒայ-նետ» գործակալությունը:
Նախագծի վերանայման մասին հայտարարել է անցյած շաբաթ Երուսաղեմի շինարարության հանձնաժողովը, ինչը սուր քննադատություն հարուցեց միջազգային հանրության կողմից:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների, վարչապետ Բինյամին Նեթանյահուի աշխատակազմը քաղաքապետարանի վրա ճնշում է գործադրել:
«Հիմա կառուցելու ժամանակը չէ», - այդ կապակցությամբ նշել է քաղաքապետարանի ներկայացուցիչներից մեկը:
Ակնկալվում է, որ հաջորդ չորեքշաբթի Իսրայելի ռազմաքաղաքական հանձնաժողովը կքննարկի իսրայելա-պաղեստինյան անմիջական բանակցությունների վերսկսման ամերիկյան առաջարկների փաթեթը: Ըստ այս ծրագրի, Իսրայելը պետք է հայտարարի հետագա 3 ամիսների ընթացքում Հորդանի Արևմտյան ափին հրեական բնակավայրերի շինարարության սառեցման մասին: