16/11/2010 11:11
ՆԱՏՕ-ն մտադիր չէ Ռուսաստանի հետ համատեղ ՀՀՊ համակարգ ստեղծել
Դաշինքը մտադիր չէ Ռուսաստանի հետ համատեղ հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծել, սակայն ցանկանում է, որ երկու համակարգերը փոխգործակցեն, լրագրողներին Բրյուսելում հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Ըստ նրա, նոյեմբերի 20-ին նախատեսվող հանդիպումը կնշանավորի «Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների նոր մեկնարկ, կամ նույնիսկ ավելին` Ռուսաստանի և Արևմուտքի փոխհարաբերություններիում»:
«Այս համագործակցությունը կլինի ապացույց, որ այդ համակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ», - ասել է գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենն ակնկալում է, որ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ կողմերը կքննարկեն, թե ինչպես են համագործակցելու հակահրթիռային պաշտպանության ոլորտում, հաղորդում է ՌԲԿ.ռու-ն` վկայակոչելով է Deutsche Welle-ն: