17/11/2010 10:01
Ահմադինեժադը կժամանի Ադրբեջան
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այսօր պաշտոնական այցով կժամանի Ադրբեջանի մայրաքաղաք, որտեղ հանդիպումներ կունենա Բաքվի մի շարք պաշտոնատար անձանց հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Բաքվում Իրանի նախագահը մասնակցելու է այստեղ մեկնարկող մերձկասպայան երկրների առաջնորդների գագաթնաժողովին:
Այցի նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրուցում Ահմադինեժադը նշել է, թե հույս ունի, որ գագաթնաժողովին մեծ քայլեր կձեռնարկվեն` կապված Կասպից ծովի իրավական կարգավիճակի հետ:
Իրանի նախագահն ընդգծել է, որ Կասպից ծովի հետ կապված հարցերը պետք է լուծվեն «կշռադատված և հանգիստ» կերպով: