17/11/2010 10:28
Ղրղզստանի էքս-նախագահին հեռակա կդատեն
Բիշքեկի ռազմական գործերով դատարանն այսօր սկսում է ապրիլի 7-ին երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների փաստերով քրեական գործի քննությունը:
Դատական նիստը կանցկացվի դռնբաց, հայտնել են Ինտերֆաքսին երկրի Գերագույն դատարանից:
Այս քրեական գործով անցնում է 28 մեղադրյալ, որոնցից 6-ը Ղրղզստանի տարածքից դուրս են գտնվում և հետախուզվում են: Նրանց կդատեն հեռակա կարգով:
Մեղադրյալների թվում է Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, նրա կրտսեր եղբայր Ջանիբեկ Բակիևը, ավագ որդին` Մարատ Բակիևը, հատուկ ծառայության նախկին պետ Մուրատ Սութալինովը:
Բացի այդ մեղադրյալների աթոռին կհայտնվեն «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:
Բոլորին առաջադրված է մեղադրանք` պաշտոնեական դիրքի չարաշահման և եկու և ավելի մարդկանց սպանության հատկանիշներով:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
Այսօր, 14:41