17/11/2010 11:26
«Վարդագույն կոմսը» վաճառվել է ռեկորդային 46.16 մլն դոլարով
«Վարդագույն կոմս»` այս անվանումն է ստացել աշխարհի ամենաթանկ ադամանդը, որը վաճառվել է «Sotheby's» աճուրդի տանը:
Հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է 46,16 մլն դոլար ռեկորդային գնով: Այն ձեռք է բերել հայտնի բրիտանացի ոսկերիչ Լորենս Գրաֆֆը:
Նշենք, որ ադամանդը կշռում է գրեթե 25 կարատ: Նոր սեփականատերն այն անվանել է իր տեսածներից «ամենաանհավանականը»:
Նախորդ ռեկորդային վաճառքը եղել է 35 կարատանոց սպիտակ ադամանդ Վիտելսբախը, որը նույնպես պատկանում է Գրաֆֆին: Նա գնել է այն 2008 թվականին 24 մլն դոլարով: