17/11/2010 13:24
ՌՀՄ համագումարին մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
Ռուսաստանի հայերի միության չորրորդ համագումարը, որն այս տարի համընկել է կազմակերպության 10-ամյակի հետ, այսօր իր աշխատանքներն սկսցեն Մոսկվայում: Համագումարին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հայտնում է Aysor.-ի թղթակիցը Մոսկվայից, նիստն սկսվեց ՌԴ և ՀՀ պետական օրհներգներով և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս Եպիսկոպոս Նազարյանի աղթոքով:
Այնուհետև հնչեցին շնորհավորական ուղերձներ: Ռուսաստանի հայերի միությանը մասնավորապես շնորհավորեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, վարչապետ Վլադիմիր Պուտինը, Պետդումայի երկու պալատների խոսնակներ Յուրի Միրոնովը ու Բորիս Գրիզլովը, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: