17/11/2010 11:45
Ռուսաստանը Լիբանանին զենքի մեծ խմբաքանակ կտրամադրի
Մոսկվան Բեյրութին զենքի մեծ խմբաքանակ է պատրաստվում տրամադրել, այդ թվում` ռազմակամ ուղղաթիռներ, տանկեր և հրետանի: Այդ մասին Ռուսաստան կատարած այցի վերաբերյալ «Վրեմյա նովոստեյ» թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Սիրիայի վարչապետ Սահադ Հարիրին:
«Դա կլինի վեց հատ Mi-24 ուղղաթիռ, 31 հատ T-72 տեսակի տանկեր, 36 հատ 130 մմ տրամաչափով հրետանի, ինչպես նաև թվարկված տեսականու զինամթերքը», - ասել է վարչապետը:
Ըստ Հարիրիի` այդ զենքի մի մասը Լիբանանը գնելու է, մյուս մասը` «ստանալու է անվճար»: