17/11/2010 09:46
UNESCO-ի մշակութային ժառանգության ցանկն ընդլայնվել է
Իսպանական ֆլամենկոն, չինական ասեղնաբուժությունը և ֆրանսիական խոհարարական արվեստը համալրել են UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկը:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, Նայրոբիում ոչ նյութական արժեքների պահպանման կոմիտեն 100 հայտից ընտրել է շուրջ 40 հաղթողի:
Նշենք, որ UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցանկի ստեղծման որոշումն ընդունվել է 2003 թվականին` մշակութային ժառանգության առավել կարևոր նմուշների պահպանման նպատակով: