18/11/2010 12:11
Ղրղզստանի նախկին նախագահին կդատեն նոյեմբերի 22-ին
Ղրղզստանի նախկին նախագահԿուրմանբեկ Բակիևի, նրա որոշ ազգականների և մերձավոր շրջապատի մարդկանց գործով դատը տեղափոխվել է և կկայանա նոյեմբերի 22-ին:
«Նիստը հետաձգվել է, քանի որ դատավորը պահանջել է լսումների ընթացքում կարգ ու կանոնի պահպանում և փաստաբանների անվտանգություն»,- հաղորդել են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այսօր հանրապետության Գերագույն դատարանից:
Այս քրեական գործով անցնում է 28 մեղադրյալ, որոնցից 6-ը Ղրղզստանի տարածքից դուրս են գտնվում և հետախուզվում են: Նրանց կդատեն հեռակա կարգով:
Մեղադրյալների թվում է Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, նրա կրտսեր եղբայր Ջանիբեկ Բակիևը, ավագ որդին` Մարատ Բակիևը, հատուկ ծառայության նախկին պետ Մուրատ Սութալինովը:
Բացի այդ մեղադրյալների աթոռին կհայտնվեն «Ալֆա» հատուկ ստորաբաժանման աշխատակիցները:
Բոլորին առաջադրված է մեղադրանք` պաշտոնեական դիրքի չարաշահման և եկու և ավելի մարդկանց սպանության հատկանիշներով: