18/11/2010 09:40
Բուշ-ավագը, Մերկելը և Յո Յո Ման` Ազատության մեդալի դափնեկիր
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազատության մեդալով կպարգևատրի հռչակավոր մարդկանց, այդ թվում` ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորգ Բուշ-ավագին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և թավջութակահար Յո Յո Մային: Այս մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը:
ԱՄՆ նախագահի մրցանակը` Ազատության մեդալը, կստանան 15 հոգի: «Այն շնորհվում է մարդկանց, ովքեր հատկապես արժեքավոր ավանդ են նեդրել անվտանգության և ԱՄՆ ազգային շահերի իրականացման գործում, ինչպես նաև խաղարար և մշակութային գործունեությունում», - ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Բացի վերոնշյալ անձանցից, Ազատության մեդալով կպարգևատրվեն կոնգրեսմեն-իրավապաշտպան Ջոն Լյուիսը, Բնական պաշարների խորհրդի հիմնադիր Ջոն Ադամսը, պոէտ և կինեմատոգրաֆիստ Մայ Անջելը, բիզնեսմեն Ուորեն Բաֆեթը, Հոլոքոստը վերապրած գրող Գերդա Քլայնը, իրավապաշտպան Սիլվիա Մենդեսը, բեյսբոլիստ Սթեն Մյուժլը, բասկետբոլիստ Բիլ Ռասսելը, բարեգործ Ջին Քենեդի Սմիթը, Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի հիմնադիր Ջոն Սուինին և, հետմահու, աֆղանական թալիբների կողմից սպանված ակնաբույժ Թոմ Լիթլը: