18/11/2010 14:31
Ս. Մինասյան. Աստանայում ճանապարհային քարտեզ չի ընդունվի
Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի` Աստանայում ճանապարհային քարտեզ չի ընդունվի: Այսօր ասուլիսին նա նշեց, թե բավականին կզարմանա, եթե հանկարծ դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ որևէ փաստաթուղթ ընդունվի:
«Բայց եթե նույնիսկ ինչ-ոչ մի փաստաթուղթ ընդունվի, կնշանակի, որ դա առնվազն Մայնդորֆյան փաստաթղթի կամ որևէ այլ փաստաթղթի շարունակությունն է, որը պետք է լինի, բնականաբար, ստատուս-քվոյի ամրապնդումը»,- ասաց Ս.Մինասյանը:
Քաղաքագետը միևնույն ժամանակ հավելեց, որ յուրաքանչյուր փաստաթուղթ, որի տակ Ադրբեջանի նախագահը կդնի իր ստորագրությունը, բնականաբար, կնշանակի, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը խաղաղ պայմաններում, ինչը Ադրբեջանի համար ցավալի է:
«Քանի որ Ալիևը բազմիցս ռազմատենչ հայտարարություններ է արել, իսկ այժմ պետք է իրավիճակի հետ համակերպվի և շարունակի խաղաղ բանակցային գործընթացը, որը պահանջում են մեծ տերությունները», - պարզաբանեց նա: