18/11/2010 13:54
Կարծիք. Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը Աստրախանի շարունակությունն էր
Նախօրեին Մոսկվայում կայացած Սարգսյան-Մեդվեդև հանդիպումն Աստրախանում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադբեջանի նախագահների եռակողմ հանդիպման շարունակությունն էր: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետի կարծիքով` Ասրտարախանի հանդիպման նպատակն էր` համապատասխան դաշտ պատրաստել առաջիկայում կայանալիք Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովի համար:
«Նախագահների հանդիպումները, լինի դա Սարգսյան-Մեդվեդև, Ալիև-Ահմադինեժադ կամ Մեդվեդև-Ալիև, շրջադարձային չեն կարող լինել ԼՂՀ հարցի համար, նույնիսկ ավելին, այս հանդիպումների գլխավոր նպատակն է ուղղակի ժամանակացույցի ճշգրտումը` իրենց վարած քաղաքականության մեջ որոշ պարզաբանումներ, շտկումներ անելու համար»,- ասաց Մինասյանը:
Բանախոսն ընդգծեց, որ մեծ տերությունների նախագահների կամ պետությունների ղեկավարների հանդիպումների ժամանակ լուրջ փոփոխություններ սովորաբար չեն լինում:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի մայրաքաքում սպասվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: