18/11/2010 12:05
Թեմուր Յակոբաշվիլին կնշանակվի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան
Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին շուտով կնշանակվի ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ազգային անվտանգության ծառայության քարտուղար Էկա Տկեշելաշվիլին, հաղորդում է Վզգլյադ թերթը:
Համաձայն աղբյուրի, թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը գրում է, որ «կադրային որոշումներն արդեն ընդունված են և կհրարպարակվեն միայն այն ժամանակ, երբ երկրի ղեկավարությունը անհարժեշտ համարի»:
«Ռեզոնանսի»-ին հարցազրույց տված փորձագետները նշում են, որ Յակոբաշվիլիին Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորման գործընթացից հեռու պահելու առիթ է` պետնախարարի բացահայտ հակառուսաստանայան դիրքորոշումը: