19/11/2010 09:25
Մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
Պորտուգալիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի գլխավոր թեմաներից է դաշինքի կառուցվածքային փոփոխությունը և գործառույթների վերանայումը: Օրակարգի ամենաբարդ և հակասական թեմաներից է ՆԱՏՕ-ի ՀՀՊ տարածքային համակարգերի ստեղծումը:
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լիսաբոնում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի և Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:
Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Սահակաշվիլիի հետ հանդիպումը փակ է լինելու լրագրողների համար:
Իսկ մինչ այդ, ցերեկը, Օբաման հանդիպում կունենա Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Սոկրատեշի հետ, որին կհետևի մամուլի համար հայտարարությունը:
ԱՄՆ նախագահին Լիսաբոնում կուղեկցեն Պետդեպի ղեկավար Հիլարի Քլինթոնը, անվտանգության հարցերով պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն և Եվրոպայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: