19/11/2010 16:10
Ա. Մալհոտրա. Զբոսաշրջիկները հարստացնում են ձեր երկիրը
Այսօր Երևանում տեղի ունեցավ «Հայաստանի և Հնդկաստանի միջև զբոսաշրջության խթանում» սեմինար, որը կազմակերպել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը: Սեմինարի նպատակն է` ընդլայնել հայ-հնդկական համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:
Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Մալհոտրան իր ողջույնի խոսքում երկկողմ զբոսաշրջության զարգացման համար կարևորեց հարակից ճյուղերի զարգացումը: Մասնավորապես, նրա խոսքով, հարկավոր է ունենալ լավ զարգացած ենթակառուցվածքներ, մատչելի ծառայություններ և այլն:
«Զբոսաշրջիկները հարստացնում են ձեր երկիրը»,- նշեց դեսպանն ու հավելեց.«Հայաստան ու Հնդկաստանը ունեն բավարար գրավչություն զբոսաշրջիկների համար»:
Ա. Մալհոտրան հատուկ ընդգծեց այս տարի Արմավիա ավիաընկերության նոր ծառայության` Երևան-Դելի չվերթների կարևորությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի խոսքով, մեր ժողովուրդները ունեն բավկանին հարուստ պատմական և մշակութային հարստություն և երկուստեք զբոսաշրջության զարգացման համար կա մեծ ներուժ:
«Իրողությունը դեռ այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք լիներ, բայց տարին տարվա վրա ավելի շատ ենք պատրաստ լինում մեծ շուկաներ ընդգրկելու համար»,- ասաց փոխնախարարը և, դիմելով զբոսաշրջային ընկերություններին, կոչ արեց նախապատրաստել զբոսաշրջային փաթեթներ:
Ա. Պետրոսյանը տեղեկացրեց, որ նանական պայմանավորվածություն է ձեռք բերվել և հաջորդ տարի գարնանը նման սեմինար կանցկացվի Հնդկաստանում:
Սեմինարի ընթացքում երկու կողմերի ներկայացուցիչները հանդես եկան շնորհանդեսներով: Տեղի ունեցան նաև քննարկումներ հայ և հնդիկ զբոսաշրջության ոլորտում ներգրավված գործարարների միջև: