20/11/2010 11:03
Նոր Զելանդիայում 29 հանքափորներ փակված են հանքահորում
Նոր Զելանդիայում փրկարարները հնարավոր պայթյունի պատճառով չեն կարողանում փրկել հանքահորում փակված հանքագործներին: Նրանց հետ շփումներ դեռևս չեն հաստատվել: Այս մասին հաղորդում է «Ռոսսիա 24»-ը:
Հիշեցնենք, որ նորզելանդական Հարավային կղզու Գրեյմուտ քաղաքի մոտակայքում ուրբաթ օրը պայթյուն էր տեղի ունեցել:
Երկու հանքագործների հաջողվել էր փրկվել և դուրս գալ հորից: Վերջին տվյալների համաձայն, գետնի տակ են մնացել 29 հանքափորներ: Նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է: