20/11/2010 09:40
ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իր երկիրը «սատարում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»: Այս մասին նա հայտարարել է նախօրեին Լիսաբոնում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպմանը:
Բացի այդ, ինչպես նշված է Սպիտակ տան պաշտոնական հաղորդագրությունում, Օբաման շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում ISAF առաքելությանը մասնակցելու և լուրջ ավանդ ունենալու համար: