20/11/2010 10:51
Թբիլիսիում ձերբակալվել են ռադիոակտիվ նյութ վաճառողներ
Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է անձանց, որոնք կասկածվում են ռադիոակտիվ ցեզիում-137 վաճառելու փորձի մեջ, հաղորդում է ՌԲԿ.ռու-ն` հղում անելով Վրաստանի Ներքին գործերի նախարարությանը:
Օպերացիան, որի ընթացքում վտանգավոր նյութը առգրավվել և ուղարկվել է փորձաքննության, իրականացվել է երեկ երեկոյան: Թբիլիսիի կենտրոնում ձերբակալվել են 4 կասկակծյալներ, որոնք խոստովանել են, որ պահել են ռադիոակտիվ նյութ:
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցը, ով մասնակցել է ձերբակալման օպերացիային, ընդգծել է, որ «հայտնաբերված ցեզիում-137-ի քանակն այնքան էլ մեծ չէ, բայց լիովին բավական է, որ մեծ անախորժություններ լինեին»:
Հաղորդվում է, որ ռադիոակտիվ ցեզիումը պահվում էր սովորական տանը:
Ցեզիում-137-ը ռադիոակտիվ նյութ է, որն օգտագործվում է արդյունաբերության և բժշկության մեջ: Այն կարելի է օգտագործել նաև միջուկային զենք ստեղծելու համար: