22/11/2010 12:51
Ահմադինեժադը «սահմանել» է ամսուսնության հարմար տարիքը
Երիտասարդ տղաները պետք է ամուսնանան ոչ ուշ, քան քսան տարեկանում, իսկ աղջիկները` ամենաուշը 16-17 տարեկանում: Ըստ «Կուրսորի»` այս առաջով հանդես է եկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Ըստ նրա, «այս տարիքն ամենահարմարն է ամուսնության համար».
Նշվում է, որ այսօր Իրանում ամուսնությունների միջին տարիքը 24-26 տարեկան է:
Ահմադինեժադն այդ փաստը ենթարկել է սուր քննադատության, ասելով, որ անհրաժեշտ է ամուսնանալ ավելի վաղ: Նա իր հայացքների ու պահանջի էությունը չի պարզաբանել:
Իրանի ընդդիմությունը շտապել է հայտարարել, որ Ահմադինեժադի այս «հրահանգի» կատարման դեպքում երկրում կտրուկ կաճի գործազուրկների թիվը: