22/11/2010 11:28
Հաիթիում խոլերայից զոհվածների թիվը հասել է 1, 25 հազարի
Հաիթիում մոլեգնող խոլերայի համաճարակից զոհերի թիվը հասել է 1250-ի: Այդ մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի» գործակալության` հայտնել է իսպանական EFE գործակալությունը` հղում անելով Հաիթիի առողջապահության նախարարությանը:
Ըստ գործակալության` հոկտեմբերի վերջից, երբ բռնկվել էր խոլերան, հիվանդությամ ախտանշաններով հոսպիտալացվել է 29.86 հազար մարդ, որոնցից ավելի քան 20 հազարը, բուժում ստանալուց հետո, հաջողությամբ հիվանդանոցից դուրս են գրվել: