22/11/2010 10:48
Խայտառակ եղած ճապոնացի նախարարը հրաժարական տվեց
Ճապոնիայի արդարադատության նախարար Մինորու Յանագիդան Տոկիոյում այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին, ինչը կապված է նրա կողմից ավելի վաղ արված սկանդալային հայտարարությունների հետ:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, մամլո ասուլիսը տեղի է ունեցել առավոտյան` վարչապետ Նաոտո Կանի հետ հանդիպումից անմիջապես հետո: Ըստ աղբյուրների` Արդարադատության նախարարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել կառավարության քարտուղար Յոսիտո Սենգոկուն:
«Արդարադատության նախարար լինել շատ հեշտ է: Ես պետք է պարզապես հիշեմ երկու նախադասություններ, որոնք կարող եմ կրկնել խորհրդարանում, եթե որևէ հարց ինձ դնում է փակուղու մեջ: Առաջինը `«Զերծ կմնամ այս թեմայի շուրջ մեկնաբանություններից», երկրորդը` «Մենք օրենքին համապատասխան կգործենք», - ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Մինորու Յանագիդան: