22/11/2010 18:07
Տեղի է ունեցել արտգործնախարարների եռակողմ հանդիպումը
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերի շուրջ: