22/11/2010 09:45
Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակը քննարկվել է Լոս Անջելեսում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Հնչակյան սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Արևմտյան Ամերիկայի վարչական մարմնի անդամների հետ` ատենապետ Վազգեն Խոդանյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահն ընդունել նաև Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին` Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության ատենապետ Հակոբ Նազարյանի գլխավորությամբ:
Հանդիպումների ժամանակ քննարկվել են Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին և Արցախ-Սփյուռք կապերի ներկա մակարդակին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
Արցախի ղեկավարը կարևորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունը Սփյուռքի կյանքում և Արցախին սատարելու գործում:
Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: