23/11/2010 10:28
Կամբոջայում ջրի տոնը վերածվել է ողբերգության
Ավելի քան 349 մարդ է զոհվել և հարյուրավոր մարդիկ տուժել են, երբ Կամբոջայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող կամրջի վրա տոնական տրամադրված ամբոխի մեջ խուճապ է առաջացել:
Խուճապը ծագել է Ադամանդե կղզում համերգի ավարտից հետո, որին հավաքվել էին մեծաքանակ հանդիսականներ, ովքեր հետևում էին Տոնլեսպան գետի վրա նավակների մրցությանը: Այս մասին հաղորդում է BBC Russian-ը:
Կամբոջայում նոյեմբերի 25-ին սգո օր է հայտարարված ի հիշատակ հարյուրավոր զոհվածների, հայտարարել է երկրի վարչապետ Խուն-Սենը:
Նա խոստացել է անցկացնել պատահարի պատճառների մանրազնին հետաքննություն և հավելել, որ կառավարությունը 1250-ական դոլար կհատկացնի զոհվածների ընտանքներին և 250 դոլար` յուրաքանչյուր վիրավորի: