23/11/2010 11:53
Էլեն Գրիգորյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Լիմասոլում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականից առաջինը մրցահարթակում հայտնվեց Էլեն Գրիգորյանը: Մինչև 53 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին գրավեց երկրորդ տեղը` երկամարտում արձանագրելով 174 կգ արդյունք: Պոկում վարժությունում նա իր կամքին ենթարկեց 72 կիլոգրամանոց ծանրաձողը, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 102 կգ:
Ավելացնենք, որ չեմպիոնի կոչումը նվաճած գերմանուհի Ջուլյա Ռոհդենը երկամարտի արդյունքով մեր ծանրորդուհուն գերազանցեց 14 կգ-ով (83+105 կգ): Ելենա Սուխարը, ով ներկայացնում է Ռուսաստանը, 161 կգ արդյունքով (70+91 կգ) հանգրվանեց երրորդ հորիզոնականում: