24/11/2010 11:51
Աբդուլաևը տուգանվել է Ս.Սարգսյանի մասին արտահայտությունների համար
Ադրբեջանցի գերմանաբնակ բլոգեր Հաբիբ Աբդուլաևը, ով հայտնի է նաև Հաբիբ Մունթեզիր անունով, տուգանվել է Հայաստանի Նախագահի հասցեին արված անպարկեշտ արտահայտությունների համար, որոնք նա տարածել էր Facebook սոցիալական կայքի միջոցով:
Նրա գործը լսվել է Բերլինում:
Այժմ նա պարտավոր է վճարել 900 եվրո Գերմանիայի գանձարանին, հակառակ դեպքում նրան ազատազրկում է սպառնում:
Ավելի վաղ, դեռ հունիսի 23-ին, Գերմանիայի ոստիկանությունն արդեն մեկ անգամ ձերբակալել էր Աբդուլաևին, Գերմանիայում ցույցի ժամանակ Ս. Սարգսյանի հասցեին նմանատիպ արտահայտություններ անելու համար: