24/11/2010 15:28
Այսօր ասպարեզ դուրս կգան 3 հայ ծանրորդներ
Լիմասոլում ընթացող Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում այսօր ասպարեզում կհայտնվեն Հայաստանի դրոշի տակ հանդես եկող երեք մարզիկներ: Աղջիկների մինչև 21 տարեկանների առաջնությունում 63 կգ քաշային կարգում ելույթ կունենա 18-ամյա Քրիստինե Պետրոսյանը: Տղաների մինչև 23 տարեկանների մրցաշարում 77 կգ քաշային կարգում հանդես կգան Արայիկ Միրզոյանն ու Աղասի Աղասյանը: