24/11/2010 14:37
Գարուշ Մանուկյանը բաժանեց 3-4-րդ տեղերը
Հայաստանի ներկայացուցիչ Գարուշ Մանուկյանը Լոս Անջելեսում անցկացված «Մետրոպոլիտեն» մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և բաժանեց 3-4-րդ տեղերը: ՖԻԴԵ-ի վարպետ Տաթև Աբրահամյանը 3,5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, առաջին մրցանակը 7,5 միավորով նվաճել է միջազգային վարպետ Էնրիկո Սևիլանոն (ԱՄՆ):