25/11/2010 13:48
Արայիկ Միրզոյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոյեմբերի 24-ին առաջին ոսկե մեդալը նվաճեց Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական (մինչև 23 տարեկաններ) առաջնությունում: 77 կիլոգրամ քաշային կարգում Արայիկ Միրզոյանը երկամարտում ցույց տվեց 341 կգ արդյունք (155 կգ+186 կգ), գրավեց առաջին տեղն ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց մեր երկրի մեկ այլ պատվիրակ ` Աղասի Աղասյանը, ով նույնպես հայտավորված էր նույն քաշային կարգում: Նրա երկամարտի արդյունքն է 336 կգ (151 կգ+185 կգ):
Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճել էր երկու արծաթե ու մեկ բրոնզե մեդալ։
Մեր մարզուհիներից Քրիստինե Պետրոսյանը (63 կգ) երկամարտի 200 կգ (90 կգ+110 կգ) արդյունքով եզրափակեց առաջին հնգյակը: