25/11/2010 11:21
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Փարիզ
Նոյեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկշաբաթյա այցով մեկնեց Փարիզ, Ֆրանսիա` հրավերով Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի:
Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը: